Ֆինլանդիայում ցմահ ազատազրկման են դատապարտել իր 5 երեխաներին սպանած և սառցարանում պահած կնոջը

17:20 • 15.06.15

Ֆինլանդիայի Օուլու քաղաքի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 36-ամյա մի կնոջ, ով մեղադրվում էր իր 5 երեխաների սպանության համար, գրում է interfax.ru-ն։

 

Նշվում է, որ նա իր երեխաներին սպանելուց հետո նրանց մարմինները տարիներ շարունակ պահել է սառցարանում։

 

Ֆինլանդական քրեական օրենսգրքի համաձայն՝ նրան մեղադրանք է առաջադրվել «սպանություն» և «գերեզմանի անարգանք» հոդվածներով։

 

Դատարանը հաստատել է, որ հանցագործությունն իրականացվել է առանձնակի դաժանությամբ, և պատիժը ծանրացվել է, քանի որ խոսքը նորածինների մասին է։

 

Հինգ նորածինների՝ երկու տղաների և երեք աղջիկների մարմինները հայտնաբերվել էին Օուլու քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում՝ անցյալ տարվա հունիս ամսին։

 

Մեղադրող կողմի համաձայն՝ մահացած երեխաներից առաջինը ծնվել էր 2005-ին, իսկ վերջինը՝ 2013-ին։

 

Ըստ կնոջ՝ բոլոր երեխաներին նա ծննդաբերել է սեփական բնակարանում, և «նրանք բոլորը մահացած են ծնվել»։