Նոր մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում ռուսաստանցի զինվորականի սպանության գործից. «Կոմերսանտ»
Ռուսաստանյան «Կոմերսանտը» հայտնում է, որ իր տվյալներով` Գյումրիում ռուսաստանցի զինվոր Իվան Նովիկովի սպանությունը կհետաքննի Ռուսաստանը:
Աղբյուրին գործով նաև այլ մանրամասն է հայտնի դարձել. ըստ այդմ` Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ո'չ միայն Նովիկովն է սպանվել, այլև՝ վիրավորում է ստացել նրա զինակիցը: Երկուսն էլ դարձել են միևնույն պայմանագրային զինծառայողի զոհը: Վերջինս ձերբակալված է: Թե' զոհը, թե' կասկածյալը, որը, ըստ ԶԼՄ-ների, խոստովանական ցուցմունք է տվել, ծնվել են 1995 թվականին:
Չնայած տեղի` հայաստանյան իրավապահները քրգործ են հարուցել, միջադեպը հետաքննելու է Ռուսաստանի Քննչական կոմիտեն:










