Վիճաբանություն և կրակոցներ՝ Աշտարակում

12:37 • 15.06.15

Ոստիկանության Աշտարակի բաժնում հունիսի 13-ին, ժամը 16.50-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել: 
 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի «Թուրքի քուչա»  կոչվող` Վ. Պետրոսյան և Նարեկացու փողոցների խաչմերուկում եղբայրներ` 1976 թ. ծնված Վաչե  և 1974 թ. ծնված Վահե Մ.-երը վիճաբանել են 1964 թ. ծնված Արսեն Խ.-ի, 1983 թ. ծնված Մարտին Մ.-ի և 1988 թ. ծնված Արման Մ.-ի հետ, որի ընթացքում Մարտին Մ.-ն «ՍԿՍ» տիպի 7.62 տրամաչափի  հրազենով կրակոցներ է արձակել:


Արսեն Խ.-ն հրավիրվել է բաժին: Հանգամանքները պարզվում են:  Կատարվում է հետաքննություն: