Lifenews-ը հրապարակել է Գյումրիում ձերբակալված ռուսական ռազմաբազայի զինծառայողի լուսանկարը (լուսանկար)

16:59 • 15.06.15

Lifenews-ը հրապարակել է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության մեջ կասկածվող նրա ծառայակցի՝ Իվան Բ.-ի լուսանկարը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Գյումրիում ձերբակալված ռուսական ռազմաբազայի զինծառայողը խոստովանել է իր մեղքը:

 

Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության պատճառը եղել է կենցաղային խնդիրը, հայտնել էր Интерфакс-ը՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։



«Նախնական տվյալներով՝ զինծառայողի մահվան պատճառը դարձել է վիճաբանությունը զինակցի հետ, ով այս պահին ձերբակալված է և խոստովանական ցուցմունքներ է տալիս»,- նշել էր աղբյուրը։


Դեպքի վայրում աշխատում է Հարավային ռազմական շրջանի հանձնաժողովը։


Մամուլի ծառայության տվյալներով՝ հունիսի 15-ի առավոտյան ժամը մոտ 08։00-ին Գյումրիում զորամասի սահմաններից դուրս հայտնաբերվել է ռազմաբազայի զինծառայողի դի։



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ դեպքի առթիվ կզեկուցվի նախագահին։