Ժասմինի ամուսինը մոլդովական քաղաքի քաղաքապետ է դարձել (լուսանկարներ)
Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ժասմինի ամուսինը` մոլդովացի գործարար Իլան Շորը, ով մեղադրվում է 3 մոլդովական բանկից 1 մլրդ դոլար գողանալու համար, մոլդովական Օրգեև քաղաքի քաղաքապետ է ընտրվել:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ընտրողների քվեների հաշվարկի համաձայն՝ Շորն առաջ է անցել մյուս թեկնածուներից ձայների 60 տոկոսով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Շորը նախկինում ձերբակալվել է Մոլդովայում` 1 մլրդ դոլար Ռուսաստան տեղափոխելու գործով: Հայտնի է, որ Ժասմինի ամուսինը Dufremol ընկերության գործադիր տնօրենն է, ինչպես նաև հորից ժառանգաբար ստացել է մի քանի այլ ընկերություն: Բացի այդ, նրան է պատկանում «Միլսամի» ֆուտբոլային ակումբը:














