Ջոն Քերին հայտարարել է, որ կշարունակի հեծանիվ վարել վնասվածքից հետո
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վստահ է, որ կրկին հեծանիվ կվարի, երբ վերականգնվի աջ ոտքի ազդրոսկրի վնասվածքից հետո, գրում է Корреспондент-ը։
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ պատրաստվում է նորից հեծանիվ վարել։
«Այո, իհարկե։ Ես պարզապես այլևս երբեք չեմ շեղվի ճանապարհից։ Չեմ նայի մոտոցիկլետին՝ իմ առջև նայելու փոխարեն»,- ասել է Քերին։
Հիշեցնենք, որ Քերին ոտքը կոտրել էր մայիսի 31-ին Ֆրանսիայում։ Պետքարտուղարի խոսքով՝ իրեն շեղել է կողքից անցնող մոտոցիկլետը։










