Հս. Կորեան տեղեկացրել է իր դեսպանատներին պաշտպանության նախարարի մահապատժի մասին. ԶԼՄ-ներ

13:57 • 15.06.15

Հյուսիսային Կորեայի իշխանությունները տեղեկացրել են արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններին պաշտպանության նախարար Հեն Են Չհոլին մահապատժի ենթարկելու մասին, գրում է gazeta.ru-ն:

 

ԿԺԴՀ-ն արդեն մահապատժի մասին տեղեկությունը փոխանցել է Չինաստանում և այլ երկրներում Հս. Կորեայի դեսպանատների աշխատակիցներին:

 

«Կիմ Չեն Ընը կարծում է, որ ժողովի ժամանակ քնելը կամ շեղվելն իր որոշումներին առարկելուց ավելի վատ է»,- պատմել է «Չոսոն Իլբո» թերթի աղբյուրներից մեկը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարար Հեն Են Չհոլը հայտնվել է պետական հեռուստատեսության եթերում իր մահապատժի մասին լուրերից հետո: Նախարարի մահապատժի մասին տեղեկությունը ԶԼՄ-ներում հայտնվել է մոտ մեկ ամիս առաջ: