Հյուսիսային Կորեան համաձայնել է բանակցություններ վարել Հարավային Կորեայի հետ
Հյուսիսային Կորեան հայտնել է Հարավային Կորեայի հետ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին, բայց մի պայմանով, որ ապահովվի «վստահության և հաշտեցման մթնոլորտը», գրում է rg.ru-ն։
Այս մասին ասվում է ԿԺԴՀ կառավարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության (ԿԿՀԳ) ալիքներով։
«Եթե Հյուսիսի և Հարավի միջև հարաբերություններում լինի վստահության և հաշտեցման մթնոլորտ, ապա երկխոսությունից և բանակցելուց հրաժարվելու ոչ մի պատճառ չկա»,- երկրի կառավարության հայտարարությունը մեջբերել է ԿԿՀԳ-ն։
Ռուսական թերթը գրում է, որ չնայած նման հայտարարությանը՝ դժվար թե հաջողվի երկրների միջև բանակցություններ անցկացնել, քանի որ երկու կողմերն էլ միմյանց անընդունելի պայմաններ են առաջադրում։
Անկախ փորձագետների կարծիքով՝ Հարավային և Հյուսիսային Կորեաները պետք է հրաժարվեն ցանկացած նախապայմաններից և պարզապես նստեն բանակցությունների սեղանի շուրջ և փորձեն համաձայնության գալ և քննարկել փոխզիջումների մասին քայլերը։
![]()
![]()










