Ֆրանսիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հարձակվում է հայ երիտասարդ ակտիվիստների վրա (տեսանյութ)

23:35 • 15.06.15

Ֆրանսիայի Լիոն քաղաքում  «Նոր սերունդ» հայ հեղափոխական երիտասարդական կազմակերպության  ակտիվիստները շաբաթ  բողոք- նստացույց են կազմակերպել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի առջև, որի ժամանակ նրանց վրա են հարձակվել  հյուպատոսության անձնակազմի անդամներն ու ինքը՝ գլխավոր հյուպատոսը:


Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը` հունիսի 13-ին կազմակերպված  բողոքի ակցիան մի մասն էր կազմակերպության գործունեության և ջանքերի` ուղղված Հայոց ցեղասպանության և փոխհատուցման պահանջի շուրջ Թուրքիայի շարունակական ժխտողականությանն ուշադրություն հրավիրելուն: 


Ինչպես հաղորդվում է` թուրքական հյուպատոսության աշխատակիցները հարձակում են գործում ակտիվիստների վրա, հարվածել  տեղի ունեցողը նկարահանողին և խլել նրա հեռախոսը:  Ավելի ուշ կադրում հայտնվել է հյուպատոսը և հարձակվել ու հայհոյել երիտասարդ  ակտիվիստներին: