Վրաստանի մեր գործընկերներն ասում են, որ լրացուցիչ օգնության կարիք չունեն. ՏԿԱԻՆ

17:12 • 15.06.15

 

Վարչապետի հանձնարարականն է եղել անընդհատ կապ պահպանել Վրաստանի մեր կոլեգաների հետ ու անհրաժեշտության դեպքում աջակցել։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Վրաստանին առաջարկվել է մեր օգնությունը։

 

Հիշեցնենք, որ անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները սողանքներ են առաջացրել և հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքով 12 մարդ է զոհվել, ևս մի քանիսը անհետ կորած են համարվում։
 

«Այս պահի դրությամբ Վրաստանի մեր գործընկերներն ասում են, որ լրացուցիչ օգնության կարիք չունեն։ Մեր ճգնաժամային կառավարման կենտրոնը ամեն ժամը մեկ կապ է հաստատում Վրաստանի կոլեգաների հետ իրավիճակի մասին թարմ ինֆորմացիա ստանալու համար»,-ասաց նախարարության աշխատակիցը։
 

Ինչ վերաբերում է նրան, թե նույնը արդյոք բացառվում է Հայաստանի դեպքում, նա ասաց, որ իրավիճակները տարբեր են և այս պահի դրությամբ մեզ նման վտանգ չի սպառնում։