Ռուս զինծառայողի սպանության գործը կքննի ռուսական կողմը. Pastinfo
Այսօր առավոտյան սպանված հայտնաբերված Գյումրի ռուսական 102-րդ ռազմաբազայի «Սևերսկի» զորամասի զինծառայող Իվան Նովիկով սպանության գործի նախաքննությունն, ամենայն հավանականությամբ, կիրականացնի ռուսական կողմը: Այս մասին տեղեկացնում է pastinfo.am-ը:
Բանն այն է, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի համաձայն, ռուսական 102-րդ ռազմաբազային զինծառայողների կամ նրանց ընտանիքի անդամների կողմից իրենց իսկ ծառայակիցների նկատմամբ կատարված հանցագործությունների գործերով վարույթ իրականացնելու իրավասությունը պատկանում է ռուսական կողմին:
Ու թեև, հայկական կողմը նույնպես այսօր դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, բայց գործի նախաքննությունն այս հանգամանքների բացահայտումից հետո, թերևս կվարի արդեն ռուսական կողմը:
Շարունակությունը՝ այստեղ:










