Ռուսաստանում պարաշյուտիստը վայրէջք է կատարել հոսանքալարերի վրա և դրանց մեջ խճճվելով՝ հոսանքահարվել

13:09 • 15.06.15

Ռուսաստանում սկսնակ պարաշյուտիստն իր առաջին թռիչքը կատարելուց հետո վայրէջք է կատարել գետնից 10 մետր բարձրության վրա գտնվող հոսանքալարերի վրա և դրանց մեջ խճճվելով՝ հոսանքահարվել, գրում է interfax.ru-ն։

 

Այս մասին հայտնել են ՌԴ արտակագ իրավիճակների նախարարության Վոլոգդայի մարզային վարչության մամուլի ծառայությունից։ 

 

Միջադեպը տեղի է ունեցել Ֆետինինո բնակավայրի մոտ, որը գտնվում է Վոլոգդայի մարզում։

 

Հոսանքալարերը, որոնց վրա վայրէջք է կատարել անփորձ պարաշյուտիստը, գտնվելիս են եղել բարձր լարման տակ, որի հետևանքով 31-ամյա տղամարդը հոսանքահարում է ստացել։

 

Հոսանքալարերում խճճված պարաշյուտիստին ցած իջեցնելու համար փրկարարները ստիպված են եղել հոսանքազրկել էլեկտրամատակարարման գծի այդ հատվածը։

 

Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան շտապ վիրահատել են։

 

Ներկա պահին նա գտնվում է ծանր վիճակում։