Լեհաստանում հաստատել են երկրի տարածքում ամերիկյան զինտեխնիկա տեղակայելու հնարավորությունը. Rzeczpospolita

16:54 • 15.06.15

Լեհաստանի տարածքում ամերիկյան ռազմական պահեստները հնարավոր է տեղակայվեն Դրավսկո-Պոմորսկե քաղաքում, որը գտնվում է Գերմանիայի հետ սահմանին, գրում է Rzeczpospolita հրատարակությունը։

 

Լեհական իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են համաֆինանսավորել այդ պահեստների կառուցումը, գրում է հրատարակությունը։ 

 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի կողմից հետագա ագրեսիան զսպելու նպատակով պատրաստ է ծանր զինտեխնիկա տեղակայել Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրներում։ 

 

Հեղինակավոր ամսագիրը նշել էր, որ զինտեխնիկան նախատեսվում է տեղակայել Բուլղարիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Էստոնիայի և հնարավոր է՝ նաև Հունգարիայի տարածքում։

 

Այնուամենայնիվ, այդ հարցի շուրջ դեռ ոչ մի որոշում կայացված չէ, քանի որ այն պետք է հաստատի պաշտպանության նախարարը և Սպիտակ տունը։