ՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին. կա 3 զոհ
Երևան-Իջևան ճանապարհի 93,5-րդ կմ-ին` դեպի Երևան ընթանալիս հունիսի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով ինքնությունը չպարզված կինը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ինքնությունները չպարզված 2 տղամարդիկ անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել են:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:










