Ովքեր լքում են դահլիճը, թող հուշիկ քայլերով դուրս գան. Գ. Սահակյան

13:03 • 15.06.15

 


ԱԺ արտահերթ նստաշրջանին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ձայն խնդրեց և խոսեց ԱԺ-ում անցկացված էլէներգիայի սակագնի թանկացման հարցով տեղի ունեցած խորհրդարանական լսումների մասին:


«Լսումները կարևոր արդյունք տվեցին, փաստացի ապացուցվեց, որ ՀՀ օրենսդրության տրամաբանությամբ՝ սակագին բարձրացնելու տրամաբանություն չկա»,-ասաց նա:


ԱԺ նախագահն ընդհատեց. «Օրակարգում նման հարց չկա»:
 

ԱԺ-ն անցավ կիսատ մնացած հարցերի քննարկմանը, որոնք վերաբերում էր «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրին»:


Ամբիոնին մոտեցավ «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, իսկ քվեարկությունից հետո ԱԺ պատգամավորների մեծ մասը սկսեց լքել դահլիճը։

 


«Ի՞նչ է՝ տերյանական խոսքերո՞վ ասեմ, ովքեր լքում են դահլիճը, հուշիկ քայլերով թող դուրս գան, անհարմար է: Դեռ քվեարկությունը չվերջացրած՝ վազքով գնում եք, հետո էլ ասում եք՝ մենք քննարկելու ժամանակ չունեինք, ինչ-որ խնդիրներ եք առաջացնում։ Սա էլ է քննարկում»,-ասաց նա:

 

Նշենք, որ  ծրագրի շրջանակներում առաջին փուլով ենթադրվում է մինչև 330 միլիոն ներդրումներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի 12.5 միլիոն խորանարդ մետր նյութ վերցնել այդ պոչամբարներից և կառուցված գործարանում վերամշակել ու ունենալ մի քանի տեսակի արտադրանք: