Ֆրանսիայի պատմական քաղաքում 19-րդ դարի եկեղեցի է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:43 • 15.06.15

Ֆրանսիայի արևմուտքում գտնվող պատմական Նանտ քաղաքում հրդեհվել է 19-րդ դարի Saint Donatien դղյակ-եկեղեցին, գրում է rt.com-ը։

 

Շինության բոցավառվող տանիքի լուսանկարները սկսել են շրջանառվել սոցցանցերում։ Տեսանյութում երևում է, որ սև ծուխ է բարձրանում դղյակի մի քանի հատվածներից։

 

Ֆրանսիական ԶԼՄ-ները դեռ ոչ մի տեղեկություն չունեն զոհերի կամ վնասների չափերի մասին, սակայն հայտնում են, որ հրդեհը սկսվել է այսօր առավոտյան՝ տեղի ժամանակով 10։30-ին, և արագորեն տարածվել շինությունով։

 

Շուրջ 60 հոգուց բաղկացած հրշեջ ջոկատը փորձում է մարել կրակը։

 

20minutes.fr-ը հայտնում է, որ հնարավոր է՝ հրդեհը սկսվել է տանիքին տարվող աշխատանքների ընթացքում։

 

Saint Donatien-ը կառուցվել է ի հիշատակ մի սրբի, ով ըստ առասպելի՝ հրաժարվել է կրոնափոխ լինել, իսկ 1902-ին եկեղեցի-դղյակը ստացել է 10 զանգ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 291-4.614 կգ։

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink

Photos uploaded to social media show the roof of the 19th century basilica burning (credit: Maxime Claval/ Twitter)

Embedded image permalink