Անօդաչու սարքը նկարահանել է Թբիլիսին ջրհեղեղից հետո (տեսանյութ)

12:31 • 15.06.15

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում են նախօրեին Թբիլիսիում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղի հետևանքները: Անօդաչու սարքով նկարահանված կադրերում երևում են վրացական մայրաքաղաքի ջրով ողողված փողոցներն ու ճանապարհները, ինչպես նաև՝ ավերված ենթակառուցվածքները, գրում է lifenews.ru-ն:

 

Վրաստանում այսօր սուգ է հայտարարված՝ ի հիշատակ ջրհեղեղի զոհերի:

 

Հիշեցնենք, որ Թբիլիսիում աղետի հետևանքով մահացել է 14 մարդ, 15-20 հոգի համարվում է անհայտ կորած, տասնյակ մարդիկ զրկվել են օթևանից: Ինչպես Tert.am-ին հայտնել է Վրաստանի նախկին նախագահի ազգային հարցերով նախկին խորհրդական Վան Բայբուրդը, զոհերի թվում երկու հայ կա՝  Եղիազարովա քույրերը: