Հայտնի են Թբլիսիում զոհված հայազգի 4 քաղաքացիների անունները (թարմացված)

13:26 • 15.06.15

14.11


Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհված 4-րդ հայի անունը՝ Նանա Թիլիշվիլի-Եղիազարովա:


13.26



Վրաստանում ՀՀ դեսպանության ճշտված տվյալներով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել են Վրաստանի քաղաքացի հանդիսացող երեք հայեր՝ Ժաննա Եղիազարովան, Սվետլանա Եղիազարովան և Լիանա Եղիազարովան:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը։