ԱՄՆ-ում դեռահասները զրկվել են ձեռքերից՝ շնաձկների հարձակման պատճառով
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում շնաձկների հարձակումը դարձել է 2 դեռահասի հոսպիտալացման պատճառ: Հայտնի է, որ միջադեպերը տեղի են ունեցել կիրակի` Օուք Այլենդ քաղաքի լողափում։
Ինչպես նշում է lenta.ru-ն, տուժածներից մեկը 14-ամյա մի աղջիկ է, ով այժմ հոսպիտալացված է: Հայտնի է, որ աղջիկը կորցրել է ձախ ձեռքի մի մասն ու կարող է մնալ առանց ոտքի:
Այս միջադեպից մեկուկես ժամ անց` նույն լողափում, շնաձուկը հարձակվել է 16-ամյա մի տղայի վրա, ով զրկվել է ձախ ձեռքից: Տուժածի առողջական վիճակի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն:
Աղբյուրը հավելում է, որ այսօր տեղի իշխանությունները ժողով են անցկացնելու, որպեսզի քննարկեն լողափը ժամանակավորապես փակելու հարցը:










