Ջորջ Բուշի եղբայրը պաշտոնապես առաջադրել է թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում

09:40 • 16.06.15

Հանրապետական Ջեբ Բուշը պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, տեղեկացնում է Интерфакс-ը:

 

«Ես որոշում եմ կայացրել: Ես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու եմ»,- հայտարարել է նա Մայամիում իր կողմնակիցների հետ հանդիպման ընթացքում:

 

Նա մատնանշել է իր դրական փորձառությունը Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնում, ու հավաստիացրել է, որ նախագահ ընտրվելու դեպքում դա կտարածի ողջ երկրում:

 

«Ես նախագահի պաշտոնի համար մրցավազքն սկսում եմ բաց սրտով, որպեսզի հաղթեմ»,-հայտարարել է Ջեբ Բուշը։

 

Նա մեղադրել է «Օբամա-Քլինթոն-Քերի» թիմին «հեռախոսային արտաքին քաղաքականության» համար և հայտարարել է, որ նրանք անկառավարելի ճգնաժամերի, բռնության, անհայտ թշնամիների, անպաշտպան բարեկամների ու լքված դաշնակիցների ժառանգություն են թողնում:

 

«Թե՛ դուք, թե՛ ես գիտեմ, որ Ամերիկան ավելի լավին է արժանի»,-ասել է նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայրը:

 

Ֆլորիդայի նախկին նահանգապետը համարվում է Հանրապետական կուսակցության կողմից երկրի բարձրագույն պաշտոնի հիմնական հավակնորդը:

 

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունը կկայանա 2016 թվականի նոյեմբերին: