Որն է մուգ և բաց գույնի մեղրի տարբերությունը, և որն է առավել օգտակար

19:44 • 16.06.15

Մեղրը հարուստ է ֆրուկտոզայով և գլյուկոզայով: Դրանք շաքարի տեսակներ են, որոնք արագ հասնում են արյանը` առանց ավելորդ ծանրություն պատճառելու օրգանիզմին:


Ինչպես ներկայացնում է Health Tips Source–ը` այս համեղ մթերքը` մեղրը, պարունակում է  մի շարք արժեքավոր բաղադրիչների մեծ քանակություն, որոնք կանխարգելիչ և բուժական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: Այդ բաղադրիչներից են սպիտակուցները, ամինաթթուները, ֆերմենտները, օրգանական թթուները, հանքանյութերը և վիտամինները, հատկապես` B վիատմինային խմբից:


Օրինակ,  բաց գույնի մեղրը (լայմի մեղր) կանխում է քրտնարտադրությունը, հնդկաձավարի մեղրը (մուգ գույնի) ուժեղացնում է արյունատար անոթների պատերը, իսկ ակացիայի մեղրը (դեղնավուն) հակաբորբոքային հատկություն ունի: Մասնավորապես, մեղրի կարևորագույն հատկանիշը իմունային համակարգի ամրապնդումն է և հակաքաղցկեղային հատկությունը:  Առավել շատ խորհուրդ է տրվում օգտագործել մուգ գույնի մեղր, քանի որ այն ավելի մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ  է պարունակում, քան բաց գույնի մեղրը:

 

Որն է մուգ և բաց գույնի մեղրի տարբերությունը, և որն է առավել օգտակար