Եմենում ոչնչացվել է «Ալ- Կաիդայի» ղեկավարներից մեկը
Արաբական թերակղզում «Ալ- Կաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Նասեր ալ-Վուհեյշին ոչնչացվել է Եմենի Խադրամաութ նահանգում՝ անօդաչու թռչող սարքից իրականացված հարվածի հետևանքով, տեղեկացնում է ТАСС-ը:
Եմենի ազգային անվտանգության ուժերից տեղեկացրել են, որ հարվածն իրականացվել է ուրբաթ:
Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը CNN-ին հայտնել է, որ իրենք ուսումնասիրում են այդ տեղեկությունը, սակայն չի մեկնաբանել Վաշինգտոնի հնարավոր մասնակցությունն այդ գործողությանը:
Եվս մեկ ամերիկացի պաշտոնյա հերքել է ԱՄՆ-ի զինվորականների մասնակցությունն այդ գործողությանը: Չի բացառվում, որ հատուկ գործողությունն իրականացրել է Կենտրոնական հետախուզական վարչությունը:










