Ժաննա Ֆրիսկեի որդին կմնա հոր հետ
Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը հայտնել է, որ դստեր երկու տարեկան որդին՝ Պլատոնը, իր հոր՝ Դմիտրի Շեպելևի հետ այժմ գտնվում է Բուլղարիայում, գրում է gazeta.ru-ն։
«Երեխան պետք է հոր հետ մնա։ Եթե հայրը երեխային մեզ մոտ բերի և թույլ տա նրան դաստիարակել, անպայման մենք նրան կօգնենք, բնականաբար՝ նա առանց որևէ մեկի օգնության չի մնա»,- ասել է երգչուհու հայրը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին գլխուղեղի քաղցկեղից 40 տարեկանում մահացել է ռուս հանրահայտ երգչուհի, դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն։










