Վրաստանի նախագահը խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրում

16:08 • 16.06.15

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրում, որպեսզի հաստատվեն «Վրաստանի զինուժն արտակարգ իրավիճակներին արձագանքելու նպատակով օգտագործելու մասին» նրա հրամանները, հաղորդում է ria.ru-ն:

 

Վրաստանի սահմանադրության համաձայն՝ Զինված ուժերի ստորաբաժանումների ներգրավումն իրականացվում է նախագահի՝ Վրաստանի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով: Խորհրդարանի արտահերթ նիստը կկայանա ժամը 18:00-ին:

 

Հիշեցնենք, որ Թբիլիսիում տեղատարափ անձրևը կարկուտի և քամու հետ կիրակի օրը կաթվածահար էր արել քաղաքը: Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ և ենթակառուցվածքներ: Վերջին տվյալներով՝ մահացել է 16 մարդ։

 

Հիվանդությունների և հանրային առողջության ազգային կենտրոնը զգուշացրել է Թբիլիսիի բնակիչներին ջրհեղեղի հետևանքով խմելու ջրի աղտոտման վտանգի մասին: Կազմակերպությունում խորհուրդ են տվել բնակիչներին եռացնել ջուրը։