Հունաստանի դեֆոլտը յուրաքանչյուր բելգիացու կարժենա 609 եվրո. ING

14:25 • 16.06.15

Հունաստանի դեֆոլտը Բելգիայի բյուջեին «կարժենա» 6,825 միլիարդ եվրո (ՀՆԱ-ի 1,9 տոկոսը), ինչը բնակչության մեկ շնչի համար կազմում է 609 եվրո: Նման հաշվարկներ են արել ING բանկային-ապահովագրական խմբի փորձագետները, հաղորդում է ria.ru-ն:

 

Նրանք հաշվի են առել Հունաստանին եվրոգոտու երկրների կողմից ֆինանսական աջակցության մեխանիզմներով տրամադրված 195 միլիարդ եվրո արժողությամբ վարկերի ընդհանուր ծավալը, ներառյալ՝ 53 միլիարդ գումարի օգնության առաջին ծրագիրը և 142 միլիարդ դոլարի օգնության երկրորդ ծրագիրը:

 

Ընդ որում՝ ING-ում կարծում են, որ Հունաստանի 100-տոկոսանոց դեֆոլտը քիչ հավանական սցենար է:

 

Հիշեցնենք, որ Բրյուսելում անցկացված Հունաստանի և վարկատուների միջև բանակցությունների վերջին փուլը չի ավարտվել համաձայնագրի ստորագրմամբ: