Ներգաղթյալների ճակատագիրը վիճաբանության թեմա է դարձել Ֆրանսիայի և Իտալիայի միջև

09:54 • 16.06.15

Իտալիան և Ֆրանսիան շարունակում են փոխադարձ մեղադրանքներով հանդես գալ իտալական սահմանակից Վենտիմիլիա քաղաքում հայտնված ներգաղթյալների ճակատագրի պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառյաությունը:

 

Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն հայտարարել է, որ ֆրանսիական իշխանությունների կողմից երկիր ներգաղթյալների մուտքն արգելելն ապտակ է ողջ Եվրոպային: Ի պատասխան Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովն ընդգծել է, որ Իտալիան պարտավոր է ինքնուրույն լուծել իր տարածքում հայտնված ներգաղթյալների ճակատագիրը:

 

250 մարդ, որոնք փրկվել են ծովում և Իտալիայի ափ հանվել, դարձել են վեճի պատճառ՝ ինչ անել Միջերկրական ծովը հատող հազարավոր ներգաղթյալների հետ: Իտալիան և այլ եվրոպական երկրներ ցանկանում են հասնել այդ բեռի հավասարաչափ բաժանման ԵՄ բոլոր անդամների կողմից, սակայն Հյուսիսային Եվրոպայի շատ երկրներ դրան դեմ են հանդես գալիս:

 

Այդ մասին հարցը կքննարկվի երեքշաբթի օրը ԵՄ նախարարների խորհրդի նիստի ժամանակ: