Պաշտպանության նախարարը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

15:24 • 16.06.15

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին:


Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։


Սեյրան Օհանյանը շնորհավորել է դեսպան Տագուչիին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթել է արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ Երևանում Ճապնոիայի դեսպանության հիմնելուց և դեսպանի նշանակումից հետ հայ-ճապոնական պաշտպանական համագործակցության զարգացման նոր հեռանկարներ կնախաձեռնվեն:


Դեսպան Տագուչին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ առաջընթացը կարձանագրվի մոտ ապագայում:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: