Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն արդարացված է. ՀԲ էներգետիկ ոլորտի պատասխանատու

17:24 • 16.06.15

Համաշխարհային բանկի էներգետիկ ոլորտի ավագ պատասխանատու Արթուր Կոչնակյանի համոզմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն արդարացված է, որովհետև այն վնասները, որոնք կուտակվել են արտադրության փաստացի և պլանավորված կառուցվածքի տարբերության պատճառով, պետք է փոխհատուցվեն:


«Դրանք կապ չունեն բաշխիչ ցանցի լավ կամ վատ աշխատանքի հետ: Մենք փոխհատուցում ենք այն ռիսկերի համար, որոնք իրենք չեն վերահսկում և չեն էլ կարող վերահսկել»,-ասաց փորձագետը՝ շարունակելով. «Հաճախ քննարկում են, թե մենք փոխհատուցում ենք իրենց կորուստները, բայց մենք փոխհատուցում ենք միայն այն կորուստները, որոնք առաջացել են սակավաջուր տարիներին և նմանատիպ մի քանի այլ տարբերությունների՝ փաստացի արտադրության և պլանավորած կառուցվածքի միջև»:


Ի դեպ, Արթուր Կոչնակյանն ասաց նաև, թե էլեկտրաէներգիայի թանկացման պատճառը ՀԷՑ-ի մենաշնորհը չէ: