Լոս Անջելեսում Ֆիջիից ժամանած 12 ուղևոր է հոսպիտալացվել
Ֆիջիից Լոս Անջելես ժամանած 12 ուղևորներ հոսպիտալացվել են՝ առողջական խնդիրների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ABC հեռուստաընկերությանը։
«Fiji Airways ավիաընկերության 272 ուղևորներով ինքնաթիռը Լոս Անջելես է ժամանել երկուշաբթի։ Վայրէջքից հետո 12 մարդ հայտնել է որովայնի շրջանում ցավերի մասին»,- հայտնել է հեռուստաալիքը։
Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։ Մյուս ուղևորներին արգելվել է լքել ինքնաթիռի սրահը։
Այն բանից հետո, երբ մասնագետները պարզել են, որ վատառողջ ուղևորները մինչ այդ գտնվել են Ֆիջիի նույն հյուրանոցում, մյուս ուղևորները թույլտվություն են ստացել լքել ինքնաթիռը։










