Մոլդովայի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել

20:39 • 16.06.15

Մոլդովայի կառավարությունը երեքշաբթի կայացած նիստում հաստատել է  իր հրաժարականը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` տվյալ որոշումն ընդունվել է, երբ երկրի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հունիսի 12-ին հայտարարել էր, որ հեռանում է պաշտոնից: Ավելի վաղ նա դիմել էր երկրի ղեկավարությանը` մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկ անելու խնդրանքով` խոստանալով պաշտոնաթող լինել, եթե ազատումները տեղի չունենան:


«Վարչապետի հրաժարականով պայմանավորված` խորհրդարանի քննարկմանն է ներկայացվում  նախարարների ողջ կաբինետի հրաժարականը», - ասվում է հաստատված փաստաթղթում: