ԱՄՆ-ում ամբողջովին մերկ բուժքույրը ծեծի է ենթարկել հիվանդին
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Փալմ Բեյ քաղաքում բուժքույրը հանել է համազգեստն ու հարձակվել իր հսկողության տակ գտնվող հիվանդի վրա:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել ոչ թե բուժհաստատությունում, այլ տուժածի սեփական տանը:
Հայտնի է, որ ոստիկանները դեպքի վայր են ժամանել, երբ ահազանգ են ստացել մերկացած ու ագրեսիվ վարք դրսևորող բուժքրոջ վերաբերյալ:
«Դա տեղի է ունեցել հիվանդի տանը: Երբ մենք ժամանեցինք, նա արդեն ծեծված էր: Այս ամենը շատ տարօրինակ է»,-պատմել են իրավապահները` հավելելով, որ իրենց ժամանման պահին բուժքույրն ամբողջովին մերկ է եղել:
Աղբյուրը մանրամասնում է, որ կնոջը մեղադրանքներ կներկայացվեն հենց պարզվեն միջադեպի դրդապատճառները: Մինչդեռ տուժածի առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։










