Կիտրոնը և արքայախնձորը կօգնեն պահպանել ջրի անհրաժեշտ մակարդակն օրգանիզմում

19:00 • 16.06.15

Մարդու օրգանիզմում ջրածնի ներուժի մակարդակը պետք է լինի 7, որից ցածրն արդեն գնահատվում է որպես թթվային, իսկ ավելը` ալկալային: Քանի որ մարդու օրգանիզմը 50-75 տոկոսով կազմված է ջրից, տրամաբանական է դառնում ջրածնի մակարդակի և հիվանդությունների միջև կապը: Այն մարդիկ, ովքեր այդ մակարդակը նորմալ կամ ալկալային սահմանին են պահում, ընդհանուր առմամբ առողջ են լինում:


Այս ամենը գրում է  healthyfoodteam.com-ը` ներկայացնելով, թե ինչպես կարելի է պահպանել այդ անհրաժեշտ մակարդակն օրգանիզմում: Հավասարակշռված սննդակարգը օգնում է պահպանել այդ մակարդակն, այնինչ վերամշակված սնունդը նպաստում է թթվայնության բարձրացմանը մեր օրգանիզմում:


Հետաքրքրական է, որ թթվայնություն ունեցող մրգերը, ինչպիսին են կիտրոնը, նարինջը, մանդարինը, թուրնջը, ինչպես նաև՝ արքայախնձորը, կիվին, նուռը, ելակը, լոլիկը օրգանիզմն ալկալացնող հատկություն ունեն: Ուտելիքի թթու համը որևէ կապ չունի դրա ալկալացնող հատկության հետ: Այդ մրգերից շատերը այնպիսի հանքանյութեր են պարունակում, որոնք մարսվելուն պես ապահովում են օրգանիզմի ալկալային մակարդակը:


Կիտրոնի և արքայախնձորի հատկությունը


Կիտրոնի և արքայախնձորի հյութերը օգտակար են ջրածնի մակարդակը կարգավորելու համար: Միասին դրանք շատ ավելի օգտակար են:


Կիտրոնը հարուստ է վիտամին C-ով, կալիումով, ֆոսֆորով, կալցիումով, մագնեզիումով: Կիտրոնը քաղցկեղի, սրտային խնդիրների, կաթվածների, փորկապության դեմ պայքարի բնական միջոցներից է:


Արքայախնձորը բարելավում է  հոդերի աշխատանքը, նվազեցնում է բորբոքումը: Այն պարունակում է  կալցիում, ֆոլինաթթու, մանգան, մագնեզիում, վիտամին C: Այն նպաստում է մարսողությանը, մաքրում է աղիները:


Ջրածնով հարուստ օրգանիզմում արյան շրջանառությունն ավելի լավ է կատարվում, ինչն առավել մեծ քանակությամբ էներգիա է ապահովում: 


Կիտրոնի և արքայախնձորի հյութ պատրաստելու համար անհրաժեշտ է
2 փոքր կիտրոն,


1 փոքր արքայախնձոր,


30 մլ ջուր:

Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է քամել կիտրոնի հյութը, խառնել հյութերը և ավելացնել ջուրը: Լավ խառնելուց հետո հյութը պատրաստ է:
 

 

Կիտրոնը և արքայախնձորը կօգնեն պահպանել ջրի անհրաժեշտ մակարդակն օրգանիզմում