Ռումինիայի նախագահը քննադատել է վարչապետի ներկայությունը Բաքվի Եվրոպական խաղերին

10:57 • 16.06.15

Ռումինիայի նախագահն ասել է, որ նա չի իմացել, որ վարչապետը մասնակցելու է Բաքվի Եվրոպական խաղերին, որոնք բոյկոտի են արժանացել Եվրամիության առաջնորդների մեծ մասի կողմից՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի պատճառով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան Բաքվում է եղել հունիսի 12-ին՝ խաղերի բացմանը մասնակցելու համար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

 

Նախագահ Կլաուս Յոհանիսը Պոնտայի այցելությունն անվանել է «արտաքին քաղաքականության վրիպում» և ասել է, որ նա տեղյակ չի եղել այցի մասին:

 

Երկու առաջնորդների միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Պոնտայի անունը սկսել է շրջանառվել կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության մեջ: Յոհանիսը խնդրել է վարչապետին հրաժարական տալ, սակայն վերջինս մերժել է նրան: