ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 18-20-ը կազմակերպում է Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը

18:05 • 16.06.15

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ հունիսի 18-20-ը կազմակերպում է Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով:

 

Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի կայքը։

 

Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաներն են՝
1. «Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ. անվտանգություն, քաղաքականություն և տնտեսություն»,


2. «ԻԼԻՊ-ի վերելքը Մերձավոր Արևելքում և դրանից անդին (ազդեցությունը հայկական սփյուռքի վրա»,


3. «Լեռնային Ղարաբաղ. միջնորդության դերը»,


4. «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում»,


5. «Բարեվարքության հաստատումն իբրև ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս»,


6. «Փակ սահմաններ. տնտեսական զարգացման, կայունության և խաղաղության մարտահրավերները»,


7. «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում»,


8. «Քաղաքական զարգացումները և քաղաքացիական հասարակությունը տարածաշրջանում»: