Տոկիոյից 140 կմ հեռավորության վրա գտնվող Ասամա հրաբուխը մոխիր է ժայթքել

10:31 • 16.06.15

Ճապոնիայի օդերևութաբանները Տոկիոյից 140 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ասամա հրաբխի խառնարանից մոխրի արտանետում են գրանցել, հաղորդում է ria.ru-ն: Օդերևութաբանների տվյալներով՝ մոխիրը հայտնաբերվել է խառնարանից 4 կիլոմետրի վրա:

 

Շրջանում պահպանվում է 5-բալանոց սանդղակով վտանգի երկրորդ մակարդակը, որը ենթադրում է հրաբխի խառնարանին ավելի քան երկու կիլոմետր մոտենալու արգելք:

 

Հրաբխի խառնարանից մոխրի արտանետումը չի հանգեցրել թռիչքների փոփոխությունների և ուշացումների:

 

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: