Ժիրինովսկին պատրաստ է մասնակցել 2018 թվականի ՌԴ նախագահական ընտրություններին
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է 2018 թվականին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին: Այդ մասին նա հայտարարել է «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում, գրում է gazeta.ru-ն:
Ժիրինովսկին ենթադրություն է հայտնել, որ նախագահական ընտրություններում նա կարող է դուրս գալ երկրորդ փուլ:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը նաև նշել է, որ 2018 թվականի նախագահական ընտրություններին կարող է մասնակցել նաև երկրի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը:










