Ռուսաստանում նորից սպառնացել են պայթեցնել «Տաշիրի» սուպերմարկետները, հայտնի է դարձել` որտեղից են զանգում
Մոսկվայում նորից սպառնում են պայթեցնել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող սուպերմարկետները, որի նախագահն է գործարար Սամվել կարապետյանը:
Իրավապահ մարմիններում իր աղբյուրին վկայակոչոծ «Գազետա»-ի փոխանցմամբ` այս անգամ սպառնացել են պայթեցնել խմբին պատկանող «ՌԻՈ» սուպերմարկետների ցանցի միանգամից 8 կետ:
Ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում դեպքի վայրերում` ըստ հաղորդման: Ըստ այդմ` սուպերմարկետներում պայթուցիկ նյութեր են տեղադրված: Իրավապահները հայտնել են, որ բոլոր զանգերը ստացվել են Ուկրաինայի տարածքից:
Նախօրեին Ռուսաստանում ևս ահազանգել էին նույն գործարարին պատկանող նույն սուպերմարկետների ցանցի պայթեցման մասին:










