Երկրում ստեղծվել է վիճակ, որը աբսուրդի ժանրից է. Անի Զախարյանի ելույթ-հարցը՝ ՀԾԿՀ նիստին

12:10 • 17.06.15

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից հոսանքի սակագնի վերանայման հայտի քննարկումից առաջ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, տիկին Անի Զախարյանը հայտարարեց, որ իրեն զգում է «աբսուրդի թատրոնում»: 


«Այն վիճակը, որ երկրում ստեղծվել է, մի տեսակ աբսուրդի  ժանրից է, և ես ինձ մի տեսակ զգում եմ աբսուրդի մեջ:  Այն տարիներին, երբ մասնավորեցնում էին ՀՀ էլեկտրական ցանցերը ես և՛  տարիքային առումով,   և՛  տարբեր գերատեսչություններում գտնվելու առումով հնարավորություն չեմ ունեցել լուրջ փոփոխություններ անելու»,-հայտարարեց Անի Զախարյանը ու ավելացրեց, որ աբսուրդ է դիտարկում նաև օտարներին մեր էներգառեսուրսները հանձնելը:
 

Նրան ընդհատեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ  Նազարյանը՝ ասելով, որ կարող է միայն կոնկրետ հարց տալ, ոչ ելույթ ունենալ, որի հնարավորությունը բոլոր ներկաներին կընձեռվի:

 

Դրանից հետո Անի Զախարյանը հնչեցրեց իր հարցը` ի՞նչ է նշանակում էներգիա արտադրող ընկերություններից մեկի այն հայտարարությունը, որ «մենք սպառողի հետ չենք աշխատում»։