Քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև մսամթերքը
Քաղցկեղի հետազոտությունների համաշխարհային հիմնադրամի կատարած վերջին հետազոտությունները, որոնց ժամանակ ուսումնասիրության կենտրոնում է եղել քաղցկեղային հիվանդությունների և սննդի միջև կապը, ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ցանկանում են նվազագույնի հասցնել քաղցկեղով հիվանդանալու վտանգը, պետք է ընդհանրապես հրաժարվեն այնպիսի մթերքներից, ինչպիսին են սալյամին, պաշտետը, նրբերշիկը, հատկապես` կարմիր մսից պատրաստվածները:
Ինչպես գրում է homehealthyrecipes.com-ը` այդպիսի մթերքներում վտանգավոր նյութը նատրիումի նիտրատն է, որը արտադրողները կիրառում են` ստանալու մսամթերքի անհրաժեշտ գույնն ու տեսքը:
Նատրիումի նիտրատն արտադրում է նիտրոսամին նյութը, որը նպաստում է քաղցկեղային բջիջների զարգացմանը մարդկային օրգանիզմում:










