ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց ՀԷՑ-ի ներկայացրած հայտը. էլէներգիան կթանկանա 6,93 դրամով

13:47 • 17.06.15

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում մասնակի բավարարեց ՀԷՑ-ի ներկայացրած հայտը, որով առաջարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ՝ 6,93:

ՀԾԿՀ աշխատակազմի դիրքորոշումը դրվեց քվեարկության, որոշումն ընդունվեց միաձայն:

«Մենք պետք է օրենքով մեզ վերապահված գործառույթն իրականացնենք և չանենք այնպիսի մի բան, որը կդառնա անդառնալի և անշտկելի: Մենք քաղաքականացված մարմին չենք, որ քաղաքական խնդիր չենք լուծում, որևէ մեկի շահերը չենք պաշտպանում: Իհարկե՛, մեզ համար դժվար է սակագնի վերանայման ժամանակ քվեարկել՝ որոշակի ձևով հասկանալով, որ դա բեռ է դառնում մեր յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի վրա: Սա մեր խաչն է, պետք է տանենք: Ինչ-որ մեկը պետք է այս գործն անի»,-հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: