Անհայտ անձինք հայտնել են ԵՄ երկրների 6 դեսպանություններում տեղադրված ռումբերի մասին
Շվեդիայում 6 դիվանագիտական ներկայացուցչություններում պայթյունների սպառնալիքներով անանուն նամակներ են ստացվել, գրում է Газета-ն։
Նամակների անանուն հեղինակները հայտնել են, որ դիվանագիտական ներկայացուցչություններից մեկում 1 տոննա պայթուցիկ նյութ է տեղադրված։
«Մենք ուսումնասիրում ենք սպառնալիքներով նամակների տվյալները։ Այս պահին ես չունեմ որևէ մանրամասն տեղեկություն, բացի այն, որ մենք արդեն համագործակցում ենք բոլոր դեսպանատների հետ»,- հայտնել է Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչը։
Նշվում է, որ Շվեդիայում Իսպանիայի ներկայացուցչությունը զննվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, արդյունքում պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։










