Սիսի կաթողիկոսարանի վերադարձը յուրօրինակ փորձաքայլ է. Էդիկ Հեվսեփյան
Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցում մենք կարող ենք և՛ շահել, և՛ շատ մեծ կորուստներ ունենալ հետագայի համար, այսինքն սա շատ մեծ ռիսկային գործընթաց է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդիկ Հովսեփյանը՝ անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությանը, որով պարզաբանվում է վերջերս Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված պահանջատիրական հայցի բուն էությունը։
Նա ևս կարծում է, որ պատմական կաթողիկոսարանը վերադարձնելու վերաբերյալ հայցը չի կարող բավարարվել` ստանալով ֆինանսական փոխհատուցում։ Քաղաքագետը նույնիսկ վտանգավոր համարեց փոխհատուցման դրամական պահանջ ներկայացնելը, քանի որ այդ դեպքում թուրքերը կհասկանան, թե մենք սկսել ենք ազգային սեփականությունը և արժեքները գնահատել թուրքական դրամներով։
Չնայած դրան՝ Էդիկ Հովսեփյանը նշեց, որ դեռևս ոչ մեկը հստակ չի տեսել կաթողիկոսարանի դիմումը, որը ներկայացվել է Սահմանադրական դատարան։
«Սա առաջին քայլն է, և եթե մենք չկարողանանք գոնե մեր կաթողիկասարանի աթոռն ստանալ, ապա ինչպե՞ս խոսենք մնացած սեփականությունների՝ փոքր, մեծ եկեղեցիների անգամ անհատների սեփականությունների մասին։ Այսինքն սա մեզ համար յուրօրինակ փորձաքար է, որը եթե հաջողությամբ հաղթահարենք, առաջ կգնանք առաջ, եթե չհաղթահարենք, երկար ժամանակ տեղում կդոփենք»,-ասաց նա։
Քաղաքագետը այս հարցում նաև կարևորեց համայնքի դերը, քանի որ բոլոր տեղերում սեփականության իրավունքը պաշտպանված է։










