Հունգարիան ցանկապատ կկառուցի Սերբիայի հետ սահմանին ներգաղթյալներին կանգնեցնելու համար

18:07 • 17.06.15

Հունգարիան 4 մետր բարձրությամբ ցանկապատ կկառուցի Սերբիայի հետ իր սահմանին անօրինական ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու համար: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է Reuters-ը:

«Ներգաղթն այսօր ամենալուրջ խնդիրներից մեկն է, որին բախվել է Եվրամիությունը,- ասել է Սիյարտոն մամուլի ասուլիսի ժամանակ,-ԵՄ երկրները լուծում են փնտրում… բայց Հունգարիան չի կարող իրեն թույլ տալ այլևս սպասել»:

«Մենք խոսում ենք 175 կիլոմետր երկարությամբ սահմանի տարածքի մասին, որը ֆիզիկապես կփակվի չորս մետր բարձրությամբ ցանկապատով: Ներքին գործերի նախարարը հրահանգ է ստացել պատրաստել այն»,- հավելել է նա: