«Իսլամական պետություն»-ում կռվում է մինչև 5.000 ռուսաստանցի
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման շարքերում կռվում է մինչև 5 հազար ռուսաստանցի, պնդում է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը, հաղորդում է korrespondent.net-ը:
«Այժմ հատուկ ծառայությունների տվյալներով՝ ԻՊ-ում կռվում է մոտ 2 հազար քաղաքացի, ովքեր ՌԴ անձնագրեր ունեն, որոշ փորձագիտական գնահատականներով՝ նրանց թիվը մոտենում է 5 հազարի»,- հայտարարել է Նովիկովը:
Իսլամիստների շարքերում անդամագրումն իրականացվում է հիմնականում համացանցի միջոցով: Վերջին տարվա ընթացքում ԻՊ-ին են միացել հազարավոր մարդիկ Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Բրիտանիայից և այլ եվրոպական պետություններից:










