Հյուսիսային Կորեայում ուժեղ երաշտ է, երկրին սով է սպառնում
Հյուսիսային Կորեայում ուժգին երաշտ է սկսվել, ինչը կարող է հանգեցնել բնակչության համար սննդի անբավարարության, այս մասին հայտնել են երկրի իշխանությունները։
Լրատվամիջոցները նշում են, որ երաշտը «դիպել» է երկրի հիմնական գյուղատնտեսական շրջաններին և մեծ սպառնալիք է բրնձի դաշտերի համար, փոխանցում է Корреспондент-ը։
Սակայն 1990-ականներին նման երաշտից հետո Հյուսիսային Կորեայում անցկացվել են մի շարք բարեփոխումներ, որոնք օգնել են էապես բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը։ Այդ կապակցությամբ փորձագետները կարծում են, որ այժմ երկրին լուրջ սով չի սպառնում։










