Չեխիայում տղամարդ է հոսպիտալացվել` MERS վիրուսի ախտանիշերով

00:21 • 17.06.15

Չեխիայի քաղաքացին, ով վերադարձել էր Հարավային Կորեայից, հոսպիտալացվել է` MERS մերձարևելյան շնչառական համախտանիշի կասկածանքով:  INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին երեքշաբթի լրագրողներին է հայտնել առողջապահության նախարար Սվատոպլուկ Նեմեչեկը:

1989 թվականի ծնված տղամարդը Հարավային Կորեայից վերադարձել է մայիսի 30-ին: Բժիշկները նրա մոտ մրսածության և տենդի ախտանիշեր են հայտնաբերել:  Հետազոտությունների արդյունքերը, ինչպես ակնկալվում է, պատրաստ կլինեն չորեքշաբթի առավոտյան:


Ներկայում Հարավային Կորեայում հիվանդության 154  դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի 65-ամյա քաղաքացին  մահացել է հայրենիքում` վիրուսից առաջացած  բարդությունների պատճառով: