Բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով հափշտակություններ կատարած Ռումինիայի քաղաքացին հայտնաբարվել և տեղափոխվել է ՀՀ
Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել ՀՀ իրավապահների կողմից 2009թ-ից հետախուզվող Ռումինիայի քաղաքացի Մարյուս Լյուպուին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի բաժինը: Հայաստան էքստրադիցիա իրականացնելու համար նրան կալանավորել է Իսպանիայի ոստիկանությունը:
Ոստիկանությունը հիշեցնում է, որ Ռումինիայի քաղաքացին 2008 թ-ին կազմակերպել էր կայուն հանցավոր խումբ՝ դրանում ընդգրկելով Ռումինիայի քաղաքացիների: Խումբը բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով իրականացրել է հափշտակություններ: Հանցագործությունը բացահայտվել էր, բայց մեղադրյալներին հաջողվել էր լքել հանրապետության տարածքը: 2009 թ-ին նրանց նկատմամբ հայտարավել էր միջազգային հետախուզում:
Խմբից մեկ անդամ դեռ 2011թ-ին է հայտնաբերվել և տեղափոխվել Հայաստան:
Մանրամասները՝ տեսանյութում:










