Արտաշատում ինքնասպանության փորձը կանխվել է

16:24 • 17.06.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 17-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող չգործող «Արտաշատ» հյուրանոցի տանիքից. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:


Հրշեջ-փրկարարների և ոստիկանության աշխատակիցների ուժերով կանխվել է 1964թ. ծնված Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է Արտաշատ քաղաքի ՈԲ: