ԱՄՆ-ում քոլեջի ուսանողը ցանկացել է «Իսլամական պետության» անունից ահաբեկչություն իրականացնել
ԱՄՆ-ում քոլեջի ուսանողը ձերբակալվել է «Իսլամական պետության» անունից ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ 20-ամյա Մունտեր Օմար Սալեհը բնակվել է Նյու Յորքի Քվինս շրջանում, և ձերբակալվել է 2015-ի հունիսի սկզբին:
Քննության ունեցած տվյալներով՝ ձերբակալվածը կարող էր պայթյուն նախապատրաստել:
Ենթադրյալ ահաբեկչին հայտնաբերել են ինտերնետում ակտիվության պատճառով:
Նշվում է, որ կասկածյալը «Ալ-Կաիդային» աջակցություն է հայտնել և ողջունել է Տեխասում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսի ընթացքում հրաձգությունը:
Սալեհի ֆայլերում հայտնաբերվել են ռումբ պատրաստելու ուղեցույց, ինչպես նաև Նյու-Յորքի տեսարժան վայրերի մասին տեղեկատվություն, որոնք նկարագրվում են որպես «ահաբեկչության պոտենցիալ թիրախ»:










