Յանուկովիչին պաշտոնապես զրկել են Ուկրաինայի նախագահի կոչումից

12:56 • 17.06.15

Ուկրաինայի խորհրդարանական «Голос Украины» թերթում այսօր հրապարակվել է օրենք «Վ. Յանուկովիչին Ուկրաինայի նախագահի կոչումից զրկելու մասին»։ Համաձայն տեքստի՝ օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից, գրում է Обозреватель-ը։

 

Օրինագծի նախաձեռնողներն են Օլեգ Լյաշկոն և Սերգեյ Սկուրատովսկին, Յուլյա Տիմոշենկոն և Անդրեյ Տետերևը։

 

Թեև Գերագույն ռադան երկրից փախած նախկին նախագահ Յանուկովիչին արդեն իսկ զրկել էր լիազորություններից, դա արվել էր Սահմանադրությանը ոչ համապատասխան։